Այս փուլը չի ավարտվի հունիսի 20-ով․ պետք է պատրաստ լինենք համառ դիմակայության

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանը հետընտրական ցնցման տանելը ձեռնտու կարող է լինել միայն ու միայն այն երկրներին և ուժերին, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն Հայաստանի ու Արցախի պետական, ինքնիշխան ապագայի հետ, այլ անում են ամեն ինչ այդ ապագան ռեգիոնալ և աշխարհաքաղաքական մեծ մանրադրամի վերածելու համար: Բադալյանը պնդում է՝ այն ուժը, որը կփորձի կեղծիքի միջոցով նենգափոխել հասարակական կամքի իրական պատկերն ու ներկայացնել քվեարկության այլ արդյունք, ստանալ քվեարկության արդյունք շրջանցելով հասարակական կամքը, ևս մեխ խփած կլինի Հայաստանի և Արցախի պետականության ապագայի «դագաղին»: