Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի զարգացման հերթական մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այս անգամ մրցաշարին կմասնակցի 4 թիմ՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։