Եվրո-2020. Բելգիացիները ջախջախեցին ռուսներին

Եվրո-2020. Բելգիացիները ջախջախեցին ռուսներին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի շրջանակներում Բելգիան մրցեց Ռուսաստանի հետ: Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Բելգիան «մեկ գլուխ» բարձր էր Ռուսաստանից: Խաղի մեկնարկցի 10 րոպե անց Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, իսկ 34-րդ րոպեին բելգիացիները կրկնապատկեցին հաշվի առավելությունը: Աչքի ընկավ Մենեն: Երկրորդ կեսում Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը փորձեց մի քանի փոփոխությունների միջոցով բեկել հանդիպման ընթացքը, սակայն վիճակագրությամբ առավելությունը Բելգիայի ընտրանու օգտին էր: Բելգիան հանդիպման վերջնամասում խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: