Եվրո-2020. Ուելս-Շվեյցարիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Եվրո-2020. Ուելս-Շվեյցարիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի առաջին փուլի շրջանակներում մրցեցին Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները: Առաջին կեսում կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, բայց արդյունավետ չէին: Վիճակագրությամբ առավելությունը Շվեյցարիայի ընտրանու օգտին էր: Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին, Շվեյցարիան առաջ անցավ հաշվի մեջ: Շաքիրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Էմբոլոն: Ուելսի հավաքականը կարողացավ հետ բերել կորցրածը 74-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Մուրը: