ԵՎՐՈ-2020․ Ինչպես ծնկի եկավ Թուրքիան․ պատմական հակառեկորդ

ԵՎՐՈ-2020․ Ինչպես ծնկի եկավ Թուրքիան․ պատմական հակառեկորդ

Իտալիայի ազգային հավաքականը Եվր-2020-ը սկսեց տպավորիչ հաղթանակով։ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում իտալացիները ցուցադրելով դինամիկ և գրավիչ ֆուտբոլ 3։0 հաշվով առավելության հասան Թուրքիայի նկատմաբ: Խաղի մեկնարկում հավասար պայքար էր ծավալվում, սակայն 20-րդ րոպեից սկսած Իտալիան առավելություն ուներ։ Առաջին կեսի վերջնամասում Իտալիայի առավելությունը ահռելի էր: Մասնավորապես գնդակին տիրելու հարաբերակցությունը 37/63-ի էր: Այնուամենայնիվ առաջին կեսն ավարտվոց ոչ-ոքի` 0:0 հաշվով:Երկրորդ խաղակեսի մեկնարկից Իտալիան մեծ ուժերով գրոհում էր և գոլը երկար սպասել չտվեց: Եվրո-2020-ի առաջին գնդակը ինքնագոլ էր: 53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Դեմիրալը: Իտալիան իր առավելությունը կարողացավ նաև կրկնապատկել: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց և գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն: Այսքանով չբավարարվելով` դաշտի տերերը գնդակի դիպուկ խաղարկումից հետո խփեցին նաև 3-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լորենցո Ինսինեն: Վերլուծեով Իտալայի հավաքականի խաղը կարող ենք ասել, որ այս թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին հաջողվել է ձևավորել մարտունակ միևնույն ժամանակ կոլորիտային կոլեկտիվ։ Իտալիան երեկ ցուցադրեց իսկական ֆուտբոլ որը համեմված էր թեմատիկ գրոհներով տեխնիկական գրագետ լուծումներով, նաև կրեատիվ գողրծողություններով։ Իտալիայի խաղում չկա այն ռոբոտիզմը, որը տեսնում ենք ակումբային մրցաշարերում։ «Մենք լավ հանդես եկանք։ Առաջին կեսում չկարողացանք գոլ խփել, դա հեշտ չէր, քանի որ սա մրցաշարի առաջին խաղն էր ու Թուրքիան էլ լավ թիմ է։ Եվրո-ի խաղերում պետք է ամբողջովին ներդնես ուժերդ։ Մեզ օգնեցին երկրպագուները, մենք երջանիկ ենք։ Եվ ես կարծում եմ, որ թիմը շատ լավ հանդես եկավ։Գնդակի արագ տեղաշարժը առանցքային գործոն է։ Մենք միշտ կարողանում էինք ազատել մեկին փոխանցման հեղինակ։ Շատ կարոևոր է լավ սկսելը, և դա մեզ, հանդիսատեսներին ու բոլոր իտալացիներին ուրախացնում է։ Հիանալի երեկո էր, և ես հույս ունեմ, որ նման երեկոներ դեռ շատ կլինեն։ «Ուեմբլի՞ն»․ դրան դեռ երկար ճանապարհ կա»,- խաղից հետո ասել է Մանչինին։ Նշննք, որ Եվրո-2020-ի եզրափակիչը կայանալու է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այս հավաքականը խաղալով անդեմ և թույլ ֆուտբոլ ուղղակի ծնկի եկավ մրցակցի առաջ։ Ավելի ստույգ թուրքերը փորձելով գնդակ բաց չթողնել՝ ամբողջ թիմով անցան պաշտպանական գործողությունների։ Թուրքիայի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հաշվի չէր առել, որ իտալացիները տեխնիկապես լավ են պատրաստված և անհատական գործողությունների վարպետներ են և նման մարտավարությամբ պայքարելն ուղղակի ինքնասպանություն է։ Այս գործոնը երկրորդ կեսում հիանալի օգտագործեց Մանչինին իր ֆուտբոլիստերով։ Ինչևէ, ESPN Stats & Info թվիթերյան էջը հայտնում է, որ Թուրքիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային բոլոր 5 խաղերում պարտվել է։Նշենք, որ Իտալիան Եվրո-ի մեկնարկային խաղերի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Իտալիան նաև 8-րդ անգամ է հաղթել Թուրքիային անձնական դիմակայություններում՝ անցկացրած 12 խաղում չկրելով ոչ մի պարտություն։ Այս ենթախմբի մյուս խաղում այսօր Շվեյցարիան մրցելու է Ուելսի հետ։Իտալիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին` մրցելով Շվեյցարիայի հետ, իսկ Թուրքիան` Ուելսի: