Եվրո-2020․ Իտալիան ջախջախում է Թուրքիային

Եվրո-2020․ Իտալիան ջախջախում է Թուրքիային

Եվրո-2020-ի մեկնարկային խաղում A ենթախմբում Իտալիայի ազգային հավաքականը քիչ առաջ խոշոր 3։0 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ։ Թուրքերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մերի Դեմիրալը: 66-րդ րոպեին Չիրո Իմմովբիլեն հաշիվը դարձրեց 2։0, իսկ 13 րոպե անց Լորենցո Ինսինյեն խփեց այս խաղի վերջին գոլը: Այս ենթախմբի մյուս խաղում վաղը Շվեյցարիան կմրցի Ուելսի հետ։