Google-ը կստեղծի ծալվող Pixel սմարթֆոն՝ կատարյալ Android-ով

Google-ը կստեղծի ծալվող Pixel սմարթֆոն՝ կատարյալ Android-ով

Google-ը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին ծալվող կորպուսով սմարթֆոնը: Հաղորդում է Gizmochina-ն: Նման սարքի թողարկման հարցում ամերիկյան ընկերությանը կօգնի Samsung-ը: Samsung Display տեխնոլոգիական հսկայի բաժինը Google- ին կտրամադրի ուլտրաբարակ ապակի, որը հնարավոր է ճկել: Ուլտրաբարակ ապակին (UTG) ներկայումս օգտագործվում է միայն Samsung սմարթֆոնների համար: Դրանով առաջին մոդելը Samsung Galaxy Z Flip-ն էր: UTG- ով է նաև ճկուն Galaxy Z Fold 2-ը: Ծալվող Google Pixel սմարթֆոնի մասին քիչ տեղեկություններ կան. մշակողները գաղտնի են պահում դրա դիզայնը և բնութագրերը: Տեղեկատուները կարծում են, որ Google-ն այս սմարթֆոնը կներկայացնի 2021-ի աշնանը Pixel 6-ի և Pixel 6 Pro-ի հետ: Վերջինները կլինեն առաջին Android 12-ով հեռախոսները: