Ինչ քայլի են դիմում Մոսկվայի հայերը. Փաշինյանի խոսքի հետքերով. «Ժողովուրդ»

Ինչ քայլի են դիմում Մոսկվայի հայերը. Փաշինյանի խոսքի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, եւ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։ Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ եւ ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, եւ բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով: Ամեն դեպքում, արձանագրենք, որ ՀՀ հպարտ քաղաքացիներից հպարտությունը խլեց 2018-ի հեղափոխությունը։ Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։