Նավթի գներն աճում են OPEC+ հանդիպմանն ընդառաջ

Նավթի գներն աճում են OPEC+ հանդիպմանն ընդառաջ

Հունիսի 1-ին OPEC +-ի նախարարական հանդիպմանն ընդառաջ նավթի էտալոնային տեսակի համաշխարհային գներն աճում են: Այսպիսով, երկուշաբթի՝ մայիսի 31-ի առավոտյան, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց գերազանցել է 69 դոլարը (+ 0,55%): WTI ֆյուչերսների գինը հուլիսին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առքուվաճառքում հասել է մեկ բարելի դիմաց 66,7 դոլարի (+ 0,6%): Անցած շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 4.8%-ով, WTI- ն`4.3%-ով: Նկատենք, որ վաղը OPEC+-ի նիստում նրանք կարող են պահպանել հուլիսից արդյունահանումն օրական 840 հազար բարելով ավելացնելու որոշումը: