182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին
10:12 | 2021-05-31
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը: Կրթահամալիրը կունենա նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն: Սա հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերն է կրթահամալիրի սաներին: Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է: