UNDERVR, աշխարհում առաջին underground երաժշտության հիբրիդային փառատոնը տեղի կունենա PandaMR-ում

UNDERVR, աշխարհում առաջին underground երաժշտության հիբրիդային փառատոնը տեղի կունենա PandaMR-ում

SoftConstruct: Հայաստանյան IT ընկերություն, որն իր նորարարական շուկայամետ պրոդուկտների շնորհիվ ստացել է համաշխարհային ճանաչում: Ընկերությունը զարգանում է IT ենթաոլորտների մի շարք ուղղություններով և ամեն տարի զարմացնում համաշխարհային սպառողին իր նորովի մոտեցմամբ: Տարաբնույթ ոլորտների զարգացումը, ինչպես նաև մշակութային և տնտեսական առաջընթացը բացառապես հիմված է հանդպիպումների, ցուցահանդես-վաճառքների, պրեզենտացիաների և մարդկանց՝  այլ հավաքատեղիներում ֆիզիկական մասնակցություն ունենալու վրա, ինչը մինչ օրս, փաստացի հնարավոր չէ, և որի ապագան հարցականի տակ է:   Հաշվի առնելով և անհատապես առնչվելով խնդրի հետ, SoftConstruct-ը ստեղծել է մի լուծում, որն էապես տարբերվում է ցանկացած վիդեոհաղորդակցման համար նախատեսված հարթակներից: PandaMR: Վիրտուալ 3D միջավայր, որը հնարավոր է վերածել ցանկացած տեսակի և տեսք ունեցող մի տարածության և իրականացնել բազմաբնույթ իրադարձություններ, այդ թվում՝ կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, էքսպոներ, ցուցահանդեսներ, փարթիներ, կամ պարզապես՝ հանդպումներ և պրոդուկտ-պրեզենտացիաներ, և այդ ամենը՝ եռաչափ համակարգմած միջավայրում: PandaMR-ը շուկայում հանդես է եկել վիրտուալ աշխարհի օգտատերերին բոլորովին նոր տեսակի հնարավորություններ հաղորդելու և բիզնեսների զարգացման նոր ճանապարհներ բացելու համար։ Հարթակի վրա արդեն տեղի են ունեցել մի շարք ոլորտների իրադարձություններ, որոնցից են խաղային ոլորտի ծրագրավորման և ստարտափերի East & West Virtual Vol. 1 և Vol. 2 Expo-ները , iFex Virtual և Cairo Virtual Financial-ը։ Միջոցառումները գրանցել են մասնակից կազմակերպությունների և այցելուների աննախադեպ քանակ, տասնյակ և ավելի բիզնես պայմանավորվածություններ։ Այժմ, մայիսի 30-ից հունիսի 18-ը, PandaMR-ը հյուրընկալելու է UNDERVR - underground ժանրի երաժշտության՝  աշխարհում առաջին անգամ հիբրիդային կոնցեպտը որդեգրած միջոցառում, որը հեռարձակվելու է բացառապես PandaMR հարթակում և ներգրավելու է և՛ իրական մասնակիցներին, և՛ վիրտուալ: UNDERVR-ի շրջանակներում PandaMR-ը հայտարարել է մարտահրավեր, որի մասին մանրամասները հասանելի են միջոցառման պաշտոնական կայքում: Մասնակիցներին սպասվում են աննախադեպ վիրտուալ տեսարաններ, իսկ հաղթողներին՝ հաճելի անակնկալ: