ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում կրկին Փաշինյանի թեկնածությունն է առաջադրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում կրկին Փաշինյանի թեկնածությունն է առաջադրել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-7-րդ մասերի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացել ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։ Հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 12:00-ին։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ԱԺ-ն արձակելու և արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու է ձեռնպահ:-