Ռուսական բանակը կունենա նոր անտեսանելի ավիառումբ

Ռուսական բանակը կունենա նոր անտեսանելի ավիառումբ

Ռուսական բանակը 2021թ կհամալրվի նոր՝ «Дрель» ավիառումբով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը: «Փորձարկման արդյունքները հաստատել են «Дрель»-ի մարտունակությունը»,- ասել է նա: 2018-ի մարտին հաղորդվել էր, որ նորագույն ավիառումբը կարող է նետվել ռուսական հինգերորդ սերնդի Cy-57 կործանիչների կողմից: Նրանցով հնարավոր է հարվածներ հասցնել թիրախներին ՝ առանց թշնամու հակաօդային պաշտպանության գոտի մտնելու: Ռումբի նախագիծը մշակվել է НПО «Базальт»-ի կողմից և նախատեսված է զրահամեքենաների, ցամաքային ռադիոտեղորոշիչ կայանների, էլեկտրակայանների կառավարման կետերի և զենիթահրթիռային համակարգերի ոչնչացման համար: Ռումբի ստեղծողների հայտարարությամբ՝ այն անտսանելի է ռադարների վրա: