Քիմ Քարդաշյանը Էջմիածնում իր երեխաների մկրտումից լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանը Էջմիածնում իր երեխաների մկրտումից լուսանկար է հրապարակել

Այսօր ԱՄՆ-ում նշվում է մայրիկի օրը եւ այդ տոնի կապակցությամբ Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում իր երեխաների մկրտումից լուսանկար: Ինչպես հայտնի է 2019 թվականի հոկտեմբերի 7-ին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են Քիմի երեք երեխաները, հենց ինքը՝ Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները: Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները: Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքը ստացել է Նարեկ անունը։ Երեխաների կնքայարն է եղել մկրտությունը իրականացնող Սարկավագը, ով ժամեր առաջ էր իմացել, որ պիտի կնքի Քարդաշյաններին եւ իրենց զավակներին: