Քայլերթ Ստեփանակերտում

Վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մարդաշատ է: Հրապարակում հավաքվել են երախտապարտ սերունդները՝ տարբեր ժամանակներում, տարբեր պատերազմներում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած հերոսների նկարներով: Մեծ հայրենականից մինչեւ Արցախյան երրորդ պատերազմ: Լուսանկարներում միայն հայեր չեն: Նաեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիզմի դեմ պայքարող այլ ազգերի ներկայացուցիչների լուսանկարներ են շարքում՝ ռուսներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ: