Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը

Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/13637