Վրացի կոմունիստները պահանջել են վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Վրացի կոմունիստները պահանջել են վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Վրաստանի կոմունիստներն ու նրանց համակիրներն այսօր Թբիլիսիում «Անմահ գունդ» խորագրով բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ցույցի մասնակիցները երկրի ղեկավարից պահանջել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրանք իրենց հետ բերել էին կարմիր դրոշներ, Ստալինի դիմանկարներն ու պաստառներ. «Ստալին: Հաղթանակ: Սոցիալիզմ», «Մենք պահանջում ենք վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ» գրություններով: Ցուցարարները նախագահից պահանջել են հրաժարվելիր նախաձեռնությունից՝ Վակեի Հաղթանակի այգում կանգնեցնել 1921 թվականից ի վեր Վրաստանի անկախության համար զոհված զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը: Տեղի է ունեցել ստորագրահավաք՝ ուղղված նախագահին , վարչապետին և Թբիլիսիի քաղաքապետին ՝ պահանջելով, որ նախագահը հրաժարվի իր գաղափարի իրագործումից: Կոմունիստ առաջնորդներից մեկի՝ քաղաքագետ Թեմուր Փիթիայի հայտարարությամբ, նախագահի նախաձեռնությունը կարող է ծառայել երկրի պատմությունը վերաշարադրելու ուժերի ցանկությանը: https://www.youtube.com/watch?v=UF0t2JvmK_M&t=1s