Օմսկի մարզի առողջապահության նախարարն անհետ կորել է

Օմսկի մարզի առողջապահության նախարարն անհետ կորել է

Օմսկի մարզի առողջապահության նախարար Ալեքսանդր Մուխարովսկին անհետ կորել է։ Ինչպես նշվում է, նա դադարել է կապի դուրս գալ մայիսի 7-ին: Մուխարովսկին Օմանի շրջանի Պոսպելովո գյուղի որսորդական բազայից մեկնել է անտառ և կորել։ Կվադրոցիկլը հայտնաբերվել է մայիսի 9-ին, Բոլշեուկսկի շրջանում ՝ որսորդական բազայից 6,5 կմ հեռավորության վրա։ Ներկայումս պաշտոնյային փնտրում են կամավորներ, ոստիկաններ, Ռոսգվարդիայի աշխատակիցներ, ԱԻՆ-ի փրկարարներ, և տեղի բնակիչներ: Գործողությանը մասնակցում են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Օմսկի մարզի առողջապահության նախարար Ալեքսանդր Մուրախովսկու՝ անտառում անհետացած կվադրոցիկլը, հայտնում է ՆԳՆ մարզային վարչության կայքը։ Մուրախովսկին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի նոյեմբերից։ Մինչ այդ նա Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր։