Գիտնականը Նապոլեոն կայսեր մահը կապել է օծանելիքի նկատմամբ նրա սիրո հետ

Գիտնականը Նապոլեոն կայսեր մահը կապել է օծանելիքի նկատմամբ նրա սիրո հետ

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ստամոքսի քաղցկեղի հետևանքով: Գիտնական Պարֆեզ Հարիսը՝ Լեստերի համալսարանից, ենթադրում է, որ Նապոլեոնի համար մահաբեր կարող էր լինել նրա մեծ սերն օծանելիքի նկատմամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հենվելով նախորդ հետազոտությունների վրա՝ գիտնականը նշել է, որ եթերային յուղերի մեծ քանակությունը կարող է լուրջ վնասել ներզատական համակարգը, ինչն էլ կարող է հհանգեցնել ուռուցքային գոյացությունների առաջացմանը: Մասնագետը Նապոլեոնի առողջության վատթարացումը կապել է օծանելիքի մեծ քանակության օգտագործման հետ: Նա նաև հիշեցրել է կայսեր՝ դեռևս կենդանության օրոք կտրված վարսերի մեջ մկնդեղ հայտնաբերած հետազոտությունները: Պրոֆեսոր Հարիսի խոսքով՝ այդ ժամանակներում շատերն են օգտագործել մկնդեղի պարունակությամբ կոսմետիկա, բայց ոչ բոլորն են մահացել դրա հետևանքով: «Նրանց, սակայն, չեն օգտագործել այն նույն քանակությամբ օծանելիք, ինչ Նապոլեոնը: Վերջինս գրեթե «լողացել» է օծանելիքով»,- ասել է գիտնականը: