Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ

Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ

ԱՄՆ ազգային օդատիեզերական վարչությունը հայտարարել է, որ Երկիր մոլորակին է մոտենում հսկայական աստղակերպը: Newsweek-ի փոխանցմամբ՝ երկնային մարմինը Երկրի կողքով կթռչի հինգշաբթի՝ մայիսի 6-ին: Նշվում է, որ տիեզերական ապարն ունի 2021 AE4 անվանումը: Այն կանցնի մեր մոլորակից յոթ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Սա մոտավորապես 18 անգամ ավելի է, քան Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը: Աստղագետները պնդում են, որ աստղակերպի տրամագիծը մոտ 120 մետր է, բայց կարող է լինել նույնիսկ 260 մետր: Միևնույն ժամանակ, մասնագետներն ասում են, որ տիեզերական քարը Երկրի համար վտանգ չի ներկայացնում: