Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021-ի երկրորդ կեսին. Reuters

Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021-ի երկրորդ կեսին. Reuters

Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին։ «Եվրահանձնաժողովը չի թարմացրել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- գրում է գործակալությունը: Եվրահանձնաժողովը ապրիլին դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու համար։ Առաջին եռամսյակում պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագրով նախատեսված 120 մլն դեղաչափի փոխարեն ընկերությունը մատակարարել է միայն 40 մլն-ը։