Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը

Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 2895 ադրբեջանցի զինվոր, 19-ը անհայտ կորած են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2895 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ տվյալներ, ովքեր զոհվել են, ինչպես նաև կան անհայտ կորած 19 զինծառայողներ։ Իրականացվում է անհայտ կորած զինծառայողների որոնում և նույնականացում», – ասել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: