Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ․ Դավիթ Բաբայան

Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Մայիսի 9-ը մեր պատմության ամենապայծառ և խորհրդանշական օրերից մեկն է, որը դարձել է Հաղթանակի մարմնավորումը։ 1945 թվականին այս օրը հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ միասին վերջ դրեց մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ նացիզմին։ Մեր պապերը Բեռլինում Մեծ հաղթանակը տոնեցին խրոխտ քոչարիով։ 1992 թվականին ազատագրվեց մեր սիրելի Շուշին և կազմավորվեց Պաշտպանության բանակը, ինչը նույնպես մեծ հաղթանակ էր։ Հաղթանակները չունեն վաղեմության ժամկետ, ինչպես հերոսությունը, նվիրվածությունը, հայրենասիրությունը, կամքն ու հավատքը։ Մենք պարտավոր ենք հիշել և փայփայել դրանք։ Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»: