Վրաստանի մաքսավորները վրաց-ադրբեջանական սահմանին առգրավել են 16,5 միլիոն չհայտարարագրված ռուբլի

Վրաստանի մաքսավորները վրաց-ադրբեջանական սահմանին առգրավել են 16,5 միլիոն չհայտարարագրված ռուբլի

Վրաստանի մաքսային ծառայությունները կանխել են երկիր մեծ քանակությամբ չհայտարարագրված գումար ներմուծելու փորձը: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական «Красный мост» սահմանային անցակետում: Ադրբեջանից Վրաստանի տարածք մուտք գործած բեռնատարը ստուգելիս վրացի մաքսավորները մեքենայի վահանակի տակ հայտնաբերել էին թաքստոց, որի մեջ եղել է 16,5 միլիոն ռուբլի՝ մոտ 761 հազար լարի կամ 223,8 հազար դոլար: Վրաստանում արտարժույթի ներկրումն ու արտահանումը թույլատրվում է ոչ ավելի, քան 50 հազար լարի (մոտ 14,6 հազար դոլար):