Ingenuity ուղղաթիռն առաջին անգամ Մարսի վրա վայրէջք է կատարել նոր վայրում

Ingenuity ուղղաթիռն առաջին անգամ Մարսի վրա վայրէջք է կատարել նոր վայրում

Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, մոլորակի վրա իր հինգերորդ թռիչքի ժամանակ վայրէջք է կատարել նոր վայրում: Այս մասին հայտնում է NASA-ն: Այս անգամ թռիչքը շարունակվել է 108 վայրկյան, ուղղաթիռը տեղափոխվել է 129 մետր դեպի հարավ և բարձրացել է 10 մետր՝ վայրէջքից առաջ բարձր որակի գունավոր լուսանկարներ անելով: Նախորդ չորս թռիչքների ժամանակ ուղղաթիռը մշտապես վերադառնում էր թռիչքի վայր: «Մեր հետագա նպատակն է՝ Ingenuity-ն տեղափոխվի այնպես, որ չդանդաղեցնի Perseverance-ի գիտական ուսումնասիրությունները: Մի քանի շաբաթից, երբ մի քանի թռիչքներ ևս կարվեն, NASA-ն կգնահատի արդյունքները»,- նշել է ուղղաթիռի գլխավոր նախագծող Բոբ Բելարամը: Ուղղաթիռի ստեղծումն արժեցել է 80 մլն ԱՄՆ դոլար: Դրա առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 19-ին: Այն թռել էր 3 մետր, թռիչքի տևողությունը կազմել էր ընդամենը 39.1 վայրկյան: Perseverance մարսագնացի առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա կան հնագույն կյանքի հետքեր: