McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում

McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում

McDonald's արագ սննդի ցանցի աշխատակիցները մտադիր են մայիսի 19-ին գործադուլ հայտարարել Միացյալ Նահանգների 15 քաղաքներում՝ պահանջելով բարձրացնել մեկ ժամվա համար վճարի նվազագույն շեմը մինչև 15 ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ակնկալվում է, որ գործադուլներ տեղի կունենան ԱՄՆ Ֆլորիդա, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան, Վիսկոնսին, Իլինոյս, Միսուրի, Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի վերջին, Սենատին ու Ներկայացուցիչների պալատին իր առաջին դիմումի ժամանակ խոստացել էր նվազագույն վճարը մեկ ժամվա դիմաց դաշնային մակարդակով բարձրացնել մինչև 15 դոլարի, ինչի դեմ են հանդես գալիս հանրապետականները: