Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ

Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ

Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերատեսչության հայտարարությանը: «Գերատեսչության ղեկավարը ապրիլի 29-ից Տաջիկստանում պահվող ղրղզստանցիների հետ հանդիպումից հետո հաստատել է նրանց` կտտանքների ենթարկված լինելու հանգամանքը»,- ասված է հաղորդագրությունում: Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև տևել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի և ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: