Հայ գերիների վերադարձի հարցը չպետք է դառնա Արևմուտք-Ռուսաստան քաղաքական պայքարի առարկա

Հայ գերիների հարցը մտավ ԵԽԽՎ օրակարգ, ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը նաև ԱՄՆ պետքարտուղարը կոչ արեց անհապաղ ավարտել գերիների վերադարձի հարցը։ Նման հայտարարություն տարածեցին նաև Ֆրանսիայի և Կանադայի արտգործնախարարությունները։ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները հարցազրույցում նշել է, որ Արևմուտքը առաջարկի Պուտինին խաղալ լավ տղայի և ոչ թե վատ տղայի դեր, եթե նա ի վիճակի է ինչ-որ լուծում առաջարկել Արցախի հարցում։ Քուշները պնդում է, որ Արևմուտքը «պարտք ունի հայերի առջև» և պետք է աջակցի հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը կանխելու քայլերին, ներառյալ Պուտինի ձեռնարկած քայլերին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Օռբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ: