Պղնձի գինը ռեկորդային բարձր մեծության Է հասել սակարկությունների ընթացքում

Պղնձի գինը ռեկորդային բարձր մեծության Է հասել սակարկությունների ընթացքում

Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել Է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ: Այսպիսով, պղնձի գինը գտնվում Է ռեկորդային բարձր մեծության վրա: Bloomberg գործակալության վերլուծաբանները գնանշումների աճը կապում են կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման հեռանկարների առիթով ներդրողների լավատեսության հետ: Գործակալության տվյալներով՝ տնտեսության աճի ակնկալիքները խթանում են ամբողջ աշախարհի շուկաներում մետաղների գների աճը: Այսպես, երկաթի հանքաքարի գինը գերազանցել Է մեկ տոննայի դիմաց 200 դոլարի ռեկորդային նշագիծը, իսկ անագի գինը ցուցադրում Է ամենաբարձր ցուցանիշները վերջին տասը տարում, նշում Է Bloomberg-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: