Թրամփի ֆեյսբուքյան արգելքը կշարունակվի եւս վեց ամիս

Թրամփի ֆեյսբուքյան արգելքը կշարունակվի եւս վեց ամիս

‘’Ֆեյսբուք’’-ը տեղեկացնում է, որ եւս վեց ամիս կշարունակի փակ պահել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվեհամարը, որից հետո կկայացնի նոր որոշում: Հիշեցնենք, որ Թրամփի ֆեյսբուքյան հաշվեհամարը սառեցվել էր հունվար ամսին, այն բանից հետո, երբ նրա աջակիցները գրոհեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը: Նման որոշում ‘’Ֆեյսբուք’’-ը կայացրել էր ավելի քան 9,000 մեկնաբանություններ ուսումնասիրելուց հետո: Միայն այս հարթակում Թրամփն ունի ավելի քան 35 միլիոն հետեւորդ: Հունվարի 6-ին տեղի ունեցած անհանգստություններից հետո Թրամփի հաշվեհամարները փակել էին նաեւ Twitter եւ YouTube ընկերությունները: Շատերն են ողջունում Թրամփին այս հաշվեհամարներից ժամանակավորապես զրկելու որոշումները, երբ ժամանակին քննադատում էին ‘’Ֆեյսբուքին’’` Թրամփի նկատմամբ ավելի հանդուրժողական մոտեցում ցուցաբերելու համար: Սակայն կան նաեւ այլոք, այդ թվում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ, ովքեր բողոքում են արգելքի դեմ, ասելով, որ առցանց խոսքի վրա մեկ ընկերության տրված է չափից մեծ վերահսկողության հնարավորություն: