Հարց ու պատասխան ծխողին

Հարց ու պատասխան ծխողին

Հնարավո՞ր է արդյոք ծխել առանց առողջությունը վնասելու Ոչ հնարավոր չէ։ Բոլոր սիգարետները վնասում են առողջությունը։ Ծխելու յուրաքանչյուր միջոց ռիսկեր է պարունակում։ Ոմանք իրենց առողջությանը մեծ վնաս չհասցնելու նպատակով փորձում են օրվա ընթացքում կրճատել սիգարետ ծխելը, բայց ծխողների մեծ մասի համար դա անելը շատ դժվար է։  Ըստ գիտական ​​հետազոտությունների, նույնիսկ եթե մարդը օրական ծխում է 1-ից 4 սիգարետ, դա ապագայում հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների: Ոմանք համոզված են, որ եթե նախընտրում են այսպես կոչված «բարակ» սիգարետը, որն ավելի քիչ խեժ է առաջացնում, ապա օրգանիզմին ծխելու պատճառած վնասը կնվազի, բայց նրանք սխալվում են։ Ի՞նչպես է նիկոտինը ազդում օրգանիզմի վրա Նախ հարկ է նշել, որ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ այրման պրոցեսը և դրա արդյունքում առաջացած ծուխն ու այլ վնասակար նյութերը։ Մեծ չափաբաժիններով նիկոտինը շատ վտանգավոր է։ Բայց ծխողները նիկոտինը օգտագործում են ոչ մեծ չափաբաժնով, որը օրգանիզմի կողմից չեզոքացվում է։ Նիկոտինի առաջին չափաբաժինը ավելի առույգ է դարձնում մարդուն, և էմոցիոնալ վերելք է հաղորդում, իսկ հաջորդիվ –հանգստություն և թուլություն։  Սկսնակ ծխողների ու մեկը մյուսի հետևից սիգարետ ծխողների մոտ ծխելու վնասակարությունը արտահայտվում է սրտխառնոցով, իսկ ոմանց մոտ որովայնի ցավերով։ Առաջին անգամ ծխողների մոտ սրտի բաբախումը նորմայի համեմատ արագանում է 2-3 անգամ: Որոշ մարդիկ սխալվում են կարծելով, որ նիկոտինը առաջացնում է քաղցկեղ, դրա համար էլ չեն կարողանում փորձել թողնել ծխելը օգտագործելով սիգերտին փոխարինող այլընտրանքային միջոցներ՝ պլաստիրներ, ծխախոտի տաքացման միջոցներ, հաբեր։ Իրականում ծխելու վնասը շատ մեծ է և նիկոտինը ծխելու կախվածություն է առաջացնում։ Բայց ծխողների մոտ քաղցկեղը  զարգանում է ծխախոտի ծխի մեջ պարունակվող այլ թունավոր նյութերի ազդեցության պատճառով: Ինչու՞ է սիգարետի ծուխն այդքան վնասակար Սիրգարետի վնասակարության հիմքը կազմում են – ծխախոտի այրման արդյունքում առաջացած նյութերը։ Դրանք պարունակում են քիմիական մոտ 6-7 հազար նյութեր, որոնցից հարյուրը ծխելու հետ կապված հիվանդությունների հետ կապ ունեն։ Սիգարետի ծուխը իրենից ներկայացնում է քիմիական բարդ միացություն, որը առաջանում է ծխախոտի այրման հետևանքով և ծխախոտ պատրաստելու ժամանակ ծխախոտին ավելացված նյութերով։ Սիգարետի ծխի մեջ կա խեժ, որն իր մեջ պարունակում է քիմիական 400 նյութեր ու դրանցից 60-ը քաղցկեղածին են։ Այդ նյութերից մի քանիսը առաջացնում են սրտի ու թոքի մահացու վտանգավոր հիվանդություններ։ Միգուցե դժվար է հավատալ այս ամենին, բայց գիտական հետազոտությունների համաձայն ապացուցված է, որ այրվող սիգարետի ծխի մեջ պարունակվում են մարդու առողջությանը ծայրահեղ վտանգավոր հետևյալ քիմիկատները՝
  • Ցիանիդ (կալիումի ցիանիդ)
  • Բենզոլ
  • Ֆորմալդեհիդ
  • Մեթանոլ (փայտի սպիրտ)
  • Ացետիլեն (վառելիք, որն օգտագործվում է եռակցման ջահերում)
  • Ամոնիակ
Ծխախոտի ծուխը պարունակում է նաև թունավոր գազեր `ածխաթթու գազ և ածխածնի երկօքսիդ (ածխաթթու գազի տարատեսակ): Ինչու՞ են մարդիկ սկսում ծխել Շատերը սկսում են ծխել դեռահաս տարիքում հետաքրքրությունից դրդված, կամ ընդկերների ու համադասարանցիների օրինակով։ Այն դեռահասները, որոնց ծնողները կամ մոտ ընկերները ծխող են, ավելի հաճախ են դառնում ծխողներ, քան այն մարդիկ որոնց շրջապատում ծխողներ չկան։ Առավել չափահաս տարիքում մարդիկ սկսում են ծխել սթրեսային իրավիճակներում։ Հարկավոր է հիշել, որ ցանկացած մարդ, ով փորձում է ծխել, կարող է կախվածություն ձեռք բերել։