Huawei-ի տեխնոլոգիաները՝ լրտեսության գործի՞ք. ինչո՞ւ են եվրոպական երկրները հրաժարվում դրանից

Huawei-ի տեխնոլոգիաները՝ լրտեսության գործի՞ք. ինչո՞ւ են եվրոպական երկրները հրաժարվում դրանից

Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկուս Բուհայտը դիմել է Եվրահանձնաժողով մի քանի հարցերով, մասնավորապես՝ ԵՄ -ի և չինական Huawei ընկերության համագործակցության հետ կապված։ Այս մասին հաղորդում է RT-ն: Բանն այն է, որ մինչ մի քանի երկրներ առանձնապես չեն անհանգստանում այդ ընկերության 5G կապի զարգացման փաստով, մյուսները զրկում են ընկերությանը շուկայի այլ ներկայացուցիչների հետ մրցելու հնարավորությունից, որպեսզի «խանգարեն չինական լրտեսությանը»: Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է Եվրոհանձնաժողովը մտադիր պաշտպանել չինական պատժամիջոցներից այն երկրներին, որոնք հրաժարվում են Huawei-ի տեխնոլոգիաներից: Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դաուդենը հայտնել էր, որ իր երկիրը հրաժարվում է չինական Huawei ընկերության տեխնոլոգիաներից: Իշխանությունը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից լրտեսության կամ Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքների քայքայման համար: 2019 թվականին ԱՄՆ առևտրի նախարարը Huawei-ը ներառել էր «սև ցուցակում»: Արգելել էր գնել այդ ընկերության տեխնոլոգիաները կամ գործարար կապեր հաստատել այդ ընկերության հետ: