Sotheby’s աճուրդի տունն առաջին անգամ վճարում կընդունի կրիպտոարժույթով

Sotheby’s աճուրդի տունն առաջին անգամ վճարում կընդունի կրիպտոարժույթով

Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տանը ներկայացված բրիտանացի նկարիչ Բենքսիի Love is in the Air աշխատանքը, աճուրդների պատմության մեջ առաջին անգամ հնարավոր կլինեն ձեռք բերել կրիպտոարժույթով։ Այս մասին հայտնում է Sotheby’s-ի կայքը։ Կազմակերպիչների խոսքով՝ նկարը գնահատվում է 3-5 մլն դոլար։ Դրա համար վճարել հնարավոր կլինի Bitcoin կամ Ethereum կրիպտոարժույթներով։ Սակայն խաղադրույքները կարվեն դոլարային համարժեքով։ Աճուրդը կկայանա մայիսի 12-ին։ Sotheby’s-ի հաղորդագրությունում նշվում է, որ սա իրենց կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման փորձերի շարունակությունն է։ Նշենք, որ Բենքսիի նկարում պատկերված է բողոքի ակցիայի մասնակից, որը ծաղկեփունջ է նետում։