Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին.  «Իրավունք»

Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ: Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահա­կակետում առհասարակ ստուգումներ չեն անում: Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, եւ ընտանիքով երթեւեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում