Ավստրալացիները խնձոր հավաքող ռոբոտ են մշակել

Ավստրալացիները խնձոր հավաքող ռոբոտ են մշակել

Ավստրալական Մոնաշա համալսարանի գիտնականները մշակել են խնձորի բերքն արագ հավաքելու համար ռոբոտ,-հայտնում է New Atlas-ը: Սարքը հատուկ տեսախցիկներ ունի. դրանք սկանավորում են ծառերը և պոկում մրգերը 4 «մատների» նուրբ հպումով: Պոկված խնձորը ընկնում է հատուկ տարայի մեջ՝ առանց վնասվելու: Ռոբոտը «տեսնում է» ծառերի խնձորների 90%-ը մի քանի վայրկյանի ընթացքում: Սարքն արդեն անցել է թեստավորման փուլը: Փորձը ցույց է տվել, որ սարքը վնասել է միայն հավաքած խնձորների 6 տոկոսը: Միջին արագությամբ ռոբոտը խնձոր է հավաքում 12.6 վայրկյանում, իսկ լրիվ արագությամբ՝ 7 վայրկյանում։. https://www.youtube.com/watch?v=BfbdGOGHhYw