Սյունիքի շուրջ արտաքին խաղ է․ այս խժդժություններով փորձում են խաղաղապահ ներկայություն ապահովել

Սյունիքի հարցը պետք է դիտարկել ոչ թե ներքին հարց, այլ՝ արտաքին․ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը: «Սյունիքը արցախի հետ ստրատեգիկ տարածք է: Սյունիքի շուրջ արտաքին խաղ է․ փորձում են խաղաղապահ ներկայություն ապահովել»,-ասաց հրապարակախոս: Նրա խոսքով՝ Ալիևը Զանգեզուրի մասին հայտարարեց այն ժամանակ, երբ եղան այս նեքին իրադարձությունները․ «Մոսկվան Դուգինի շուրթերով ասում է՝ Ալիևը դեռ պետք է վճարի հաղթանակի գինը»: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը չպետք է խաղադրույք անի Արևմուտք-Ռուսաստան լարվածության վրա․ «Պետք է հասկանալ՝ մենք այս տարածաշրջանում ենք ապրում ու երրորդ ուժի վրա չպետք է հույս դնենք»: