Քաջարանցիները ճանապարհ չեն փակել. Նրանք վարչապետին հարցեր ունեին. քաղաքապետ

Առավոտյան ծանուցագիր ստացա, երկուշաբթի օրը հրավիրել են Քննչական կոմիտե՝ նախկին շինծու գործի հետ կապված։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ «Անհեթեթություններ են։ Չգիտեմ ինչու այս երկու օրը միանգամից ծանուցագիր ուղարկեցին»,-ասաց Մանվել Փարամազյանը։