Փաշինյանն արժանի չէ Ծիծեռնակաբերդ գնալու, բայց ճանապարհ չենք փակի․ Իշխան Սաղաթելյան

Մենք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրը հետևյալն է՝ ինչի՞ հաշվին: Եթե այդ հարաբերությունները հաստատվելու են Ցեղասպանության ուրացման հաշվին, ապա մենք դեմ ենք այդ հարաբերություններին, և ամեն ինչ անելու ենք, որ նման հարաբերություններ չլինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Եթե Թուրքիան ուզում է Հայաստանի հետ ունենա հարաբերություններ, բացի սահմանը՝ ի ուրացում ցեղասպանության, մենք դեմ ենք լինելու դրան և ամեն ինչ անելու ենք դրա դեմ:Իսկ այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալ, նրանք ծնկի են եկել թուրքերի առջև »,-ասաց Իշխան Սաղաթելյանը: