Բոքսի օրենքով, ռինգում․ Վահե Հակոբյանը Հրաչյա Հակոբյանին հրավիրում է բոքսի

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրում է բոքսի։ «Առաջարկում եմ ամսի 25-ին՝ իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքով, բոքսի ռինգում», - լրագրողներին ասաց նա։ Հակոբյանը ժամն ու տեղն էլ նշեց՝ «Օրանժ» սպորտային համալիրում՝ ժամը 12։00-ին։