Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Մոսկվա և Դուշանբե կատարելիք այցից

Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Մոսկվա և Դուշանբե կատարելիք այցից

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարելիք այցից: Գրիգորյանն այս մասին խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե այցի հետ, որի ընթացքում պլանավորված է ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ։ Այցի ընթացքում պլանավորված է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ և դրա ավարտին արդյունքների մասին տեղյակ կպահենք հանրությանը»,- նշել է Գրիգորյանը: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: