Մարդուն խուլիգանության մեջ են մեղադրում այն դեպքում, երբ նա փորձել է կանխել հնարավոր բախումները. Աննա Գրիգորյան

Հասկանալի էր, որ երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում և արդարացիորեն իրենց բողոքն արտահայտեցին, դրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդար։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով այս պահին նույնպես դատարանի բակում է։ Պատգամավորի խոսքով այս գործն իրավական առումով ոչ մի հենք չունի. «Մարդուն խուլիգանության մեջ են մեղադրում այն դեպքում, երբ նա իջել է բնակիչների մոտ, փորձել հասկանալ ինչ է կատարվում և կանխել հնարավոր բախումները։ Այս մարդկանց նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է, որն ուղեկցվում է ստորացումներով, անհամաչափ ուժի կիրառմամբ։ Սա պետք է բոլորի կողմից դատապարտելի լինի»,-ասաց Աննա Գրիգորյանը։