Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը նշել է, որ դիմումը գրել է իր ցանկությամբ: Պատասխանելով հարցին` արդյոք պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել ԵՊՀ ռեկտորի հաջորդ ընտրություններում, Գեղամ Գևորգյանը նշել է, որ չի կարող ապագայի վերաբերյալ որևէ բան ասել: