Սա կազմակերպված խուլիգանություն էր, սրբապղծություն․ Սյունեցիները «բդեշխների» մասով մի խնդրանք ունեն

Օրերս Վարչապետ Փաշինյանի Սյունիք այցը դարձյալ ուղեկցվել էր մարզում  կազմակերպված բողոքի ակցիաներով: Հիշենք, որ դեռևս նախորդ տարի Փաշինյանի այցի փորձը ձախողվեց, որովհետև բողոքի ակցիայով փակվել էր ճանապարհը և Սիսիան հասած վարչապետը հանդիպեց տեղի բնակչության հետ ու վերադարձավ Երևան: Այժմ Նիկոլ Փաշինյանը այց է կատարել այսպես ասած անսպասելի, թեև այցի շարունակությունն ուղեկցվել է արդեն կազմակերպված բողոքի ակցիաներով: Այն, որ սյունեցիները ծանր պատերազմից հետո փոխված իրավիճակում ունեն Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքական մեծամասնությունից ոչ միայն դժգոհության հիմնավոր պատճառներ, այլ պարզապես անվտանգային մտահոգության հիմքեր, անկասկած է:  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ: