Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող են զրուցել Պուտինն ու Զելենսկին հավանական հանդիպման ժամանակ

Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող են զրուցել Պուտինն ու Զելենսկին հավանական հանդիպման ժամանակ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին շփման դեպքում կարող են խոսել երկկողմ հարաբերությունների մասին։ Այս մասին ասել են Կրեմլից: «Այնպիսի թեմա, ինչպիսին Ղրիմն է, գոյություն չունի, ուստի քննարկելու բան չկա»,- ավելացրել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին: Վերջերս Զելենսկին տեսաուղերձով է հանդես եկել, որում իր գործընկերոջը հրավիրել է «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմը շարունակվում է»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում քննարկել երկու երկրի հարաբերությունները ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի վերջինիս: