Հնդկաստանում ինը մարդ Է զոհվել ավտոմոբիլը Գանգես գետն ընկնելու հետեւանքով

Հնդկաստանում ինը մարդ Է զոհվել ավտոմոբիլը Գանգես գետն ընկնելու հետեւանքով

Ապրիլի 23-ի առավոտյան Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն ինը մարդ Է խեդվել Գանգես գետում՝ կամրջից ավտոմոբիլը Գանգես գետն ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է The Indian Express թերթը, միջադեպը տեղի Է ունեցել Դանափուր քաղաքի մոտ: Ականատեսների վկայությամբ՝ պոնտոնային կամրջի հատվածամասի նստման պատճառով դրանով անցնող ջիպն ընկել Է ջուրը: Փրկարարները հայտնաբերել են ինը խաղդվածների մարմիններ: Ընկած ավտոմոբիլի մեջ գտնված եւս վեց մարդ համարվում Է անհայտ կորած: Նրանց որոնումը շարունակվում Է: Ոստիկանությունը պարզում Է պատահարի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: