Անտաղանդ Փաշինյանը Աֆրիկայի սավանաներից քաղաքական դիակ Քոչարյանին վերադարձրեց

Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը ուրախությամբ է հիշում 3 տարի առաջ այս օրը, երբ հեղափոխությունը հասավ իր կուլմինացիային, նկատում է՝ ներկայում տեղի ունեցող սխալների մեղքը որոշները փորձում են կապել 2018-ին տեղի ունեցած ժողովրդի արդար ընդվզման հետ։ Դրանք այն մարդիկ են, որոնք հեղափոխության հետևանքով կորցրին թալանի ու հանցագործության իրենց հնարավորությունը։