Թուրքիան ամեն կերպ կփորձի տապալել Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» ցուցադրությունը։ Երեկոյան տաղավարում «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Էդիտա Գզոյանի հետ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամեն տարի այս օրերին հանդես է գալիս ժամանակավոր նոր ցուցադրություններով։ Այս տարվա ցուցադրությունը բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» խորագրի ներքո: Այս ընթացքում ինչ նոր նյութերով են համալրվել թանգարանի ֆոնդերը: