Ծառուկյան-Փաշինյան կոալիցիան հնարավոր եմ համարում․ Վահե Հակոբյան

Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշմանը։ «Անհամբեր սպասում ենք 18։30-ին կայանալիք դատական նիստին։ Կարծում եմ՝ այդ դատավորն էլ նույն սկզբունքներին հավատարիմ կլինի և այս ապօրինի, անհիմն ձերբակալություններին վերջ կտա»,-նշեց Վահե Հակոբյանը։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, որպեսզի չեղարկեն արտահերթ ընտրությունները, Վահե Հակոբյանը նկատեց՝ այսօրվա դրությամբ դա ամենահնարավոր սցենարն է. «Նիկոլն ու իր շքախումբն ամեն ինչ կանեն, որ չեղարկեն, որովհետև շատ լավ պատկերացնում են՝ չեն կարող ընտրություններում հաղթել, անգամ եթե վարչական ռեսուրս օգտագործեն»,-նշեց Վահե Հակոբյանը։