Բայդենը պատրաստ է իրերը կոչել իրենց անունով և ճանաչել Ցեղասպանությունը

The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին։ Թեմայի շուրջ օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանում հրատարակվո «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը: Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: Միջազգային մամուլը ողողված է ազդակներով, որ Միացյալն Նահանգները երբեք այսքան մոտ չեն եղել Ցեղասպանության ճանաչմանը։ Ձեր տպավորությունները գործընթացներից։