Սևիլիան կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները
13:28 | 2021-04-23
Իսպանական Սևիլիա քաղաքը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:
Այս մասին գրում է Reuters-ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
ՈՒԵՖԱ-ի գործկոմը ապրիլի 23-ին վերջնական կորոշի, թե Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը որ քաղաքներում կանցկացվեն: Այժմ հարցականի տակ են նաև Դուբլինում և Մյունխենում կայանալիք խաղերը: Եթե որոշում կայացվի, որ հանդիպումները չեն կայանա այդ քաղաքներում, ապա հնարավոր է, որ հավելյալ 4 հանդիպումներ անցկացվեն Լոնդոնում: